տուն Քաղաքական Միջազգային Քեմերոնը պատրաստ է շոտլանդացիներին մեծ լիազորություններ տալ, եթե նրանք հրաժարվեն անկախությունից

Քեմերոնը պատրաստ է շոտլանդացիներին մեծ լիազորություններ տալ, եթե նրանք հրաժարվեն անկախությունից

64
0

vzryv-na-shaxte-8

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է ընդլայնել Էդինբուրգի խորհրդարանի իրավունքներն այն դեպքում, եթե շոտլանդացիները սեպտեմբերի 18-ին անցկացվելիք հանրաքվեում անկախությանը դեմ արտահայտվեն։ Հաղորդում է BBC-ն։

Կառավարության ղեկավարը Շոտլանդիա կատարած այցելության ժամանակ խոստովանել է, որ խելամիտ քայլ կլինի թագավորության ամբողջականությունը պահպանելու համար Էդինբուրգին մեծ լիազորությունների հատկացումը։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն նախատեսված է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Եթե Շոտլանդիան դիմի ԵՄ անդամակցության համար, ապա բոլոր 28 պետությունները, որոնք անդամակցում են Եվրամիությանը, պետք է համաձայնություն տան։ Մեկ պետության մերժման դեպքում Շոտլանդիան չի կարողանա անդամակցել այդ կառույցին։