տուն Քաղաքական Միջազգային Քեթրին Էշթոնն անհամբեր սպասում է Ուկրաինայի կողմից ասոցացման պայմանագրի ստորագրմանը

Քեթրին Էշթոնն անհամբեր սպասում է Ուկրաինայի կողմից ասոցացման պայմանագրի ստորագրմանը

180
0

970649004

Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր պատասխանատու Քեթրին Էշթոնը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունից առաջ հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա ԵՄ հետ ստորագրել Ասոցացման պայամանագիրը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Այսօր Բրյուսելում մեկնարկում է նախարարական խորհրդի նիստը, որն ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Ուկրաինայի` Ասոցացման պայամանագրին միանալու հարցը:

«Նրանք (ուկրաինացիները — խմբ.) գիտեն, թե ինչ պետք է անեն, ինչն ավարտին հասցնեն: Նրանք նաև պետք է լուծեն ընտրովի արդարադատության հարցը: Նրանք գիտեն, որ դա շատ կարևոր հարց է լինելու: Այսօր մենք բանակցություններ կվարենք` տեսնելու, թե ինչպես են գործերն առաջ գնում: Անհամբեր սպասում ենք, որ Ուկրաինան կլինի նրանց (ստորագրող երկրների) մեջ, և ես հույս ունեմ, որ մենք կարող ենք ավարտել մեր ընդհանուր ճանապարհի այս փուլը», — ասել է Էշթոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here