«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակը ստեղծել է Երեւանի պատմամշակութային շենքերի մասին ինտերակտիվ շտեմարան: Այնտեղ կան ապամոնտաժված, պահպանված, վտանգված ու ոչնչացված շուրջ 80 հուշարձաններ, որոնց պատմությունները ներկայացված են քարտեզում:
Շենքերի լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն է: Նրա շուրջ 200 լուսանկարներում ներկայացված են երեւանյան հին պատմամշակութային շենքերը Արամի, Բուզանդի, Աբովյանի, Կորյունի, Կողբացու, Մաշտոցի, Պուշկինի, Տիգրան Մեծի եւ այլ փողոցներից:
Քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղˋ http://transparency.am/en/assets/monuments