Spotify հոսքային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեին ամեանաշատն են լսում աշխարհում:
Գրանդեն ճանաչվել է առաջին երգչուհին, որի երեք ալբոմները («My Everything», «Dangerous Woman» и «thank u, next») օգտատերերը լսել են ավելի քան 3,5 միլիարդ անգամ:
Արիանա Գրանդեն իր պրոֆեսիոնալ կարիերան շոուբիզնեսում սկսել է 2008 թվականին`«13» բրոդվեյան մյուզիքլում:
Արիանա Գրանդեն նախկինում ընդգրկվել է «Forbes»-ի հրապարակած ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակում:
Նշենք, որ Գրանդեն Քիմ Քարդաշյանի մոր`Քրիս Ջենների սիրելի երգչուհիներից է: Քրիս Ջենները նկարահանվել է Արիանա Գրանդեի «thank u, next» տեսահոլովակում: