տուն ժամանց Քարդաշյանը կարող է բանտում հայտնվել

Քարդաշյանը կարող է բանտում հայտնվել

764
0

Ամերկյան ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կարող է բանտում հայտնվել: Քարդաշյանը ձայնագրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթի ու  ռեփեր Քանյե Ուեստի հեռախոսազրույցն ու հրապարակել այն: Այս մասին հաղորդում է բրիտանական The Mirror պարբերականը:

Թեյլոր Սվիֆթը տեղյակ չի եղել, որ իրեն ձայնագրում են: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում օրենքը պահանջում է, որ բոլոր կողմերը տեղյակ լինեն, որ իրենց ձայնագրում են:

Քանյե Ուեսթն ու Թեյլոր Սվիֆթը

Մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Քանյե Ուեստը հայտարարել է, որ մրցանակը պետք է ստանար ոչ թե Սվիֆթը, այլ Բեյոնսեն: Այստեղից էլ սկսվել են նրանց թշնամական հարաբերությունները: Հետո ռեփերը երգ է թողարկել, որում Սվիֆթի հասցեին անպարկեշտ խոսքեր են եղել: