տուն Լուրեր Քառյակից հանրահավաքը որևէ մեկին հետաքրքիր չէ. Քաղաքագետ

Քառյակից հանրահավաքը որևէ մեկին հետաքրքիր չէ. Քաղաքագետ

55
0

hrashali-qaryak

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը AraratNews.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քառյակի առաջիկա հանրահավաքը, բացի քառյակից, որևէ մեկին հետաքրիր չէ. «Քառյակից բացի, որևէ մեկին չի հետաքրքրում իրենց հանրահավաքը: Կարծում եմ` անիմաստ է գլուխ ցավեցնել հասկանալու համար, թե ինչ կփոխի իրենց հանրահավաքը»,-ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ իրական փոփոխություններ ոչ թե պետք է սպասել քառյակից, այլ իրական փոփոխությունների բանալին քաղաքացիական հասարակության ձեռքում է. «Իրավիճակի փոփոխության համար ես երկու գործոն եմ տեսնում, և այդ գործոններից առաջինը որոշիչն է: Առաջին գործոնն այն է, թե քաղաքացիական հասարակությունը, որքան պահանջատեր կլինի իրական փոփոխությունների հարցում: Եվ, փաստորեն, հենց այդ պահանջատիրությունը կվերաձևի և կփոխի ամբողջ քաղաքական դաշտը: Եվ այս դեպքում քաղաքական դաշտը իրականում կծառայի հասարակության շահերին, որն այսօր, այս քաղաքական ուժերի պայմաններում հնարավոր չէ: Հաջորդ գործոնը արտաքին ազդակներն են, որոնք կօգնեն մաքրել ռուսական թունավոր շունչը: Նորից եմ նշում, որ որոշիչ գործոնը դա քաղաքացիական հասարկության պահանջատիրությունն է»,-ասաց քաղաքագետը: Նա կարծում է, որ քաղաքացիական հասարակությունը իր օրակարգը պետք է քաղաքականացնի, որից հետո փոփոխություններն ակնհայտ կլինեն. «Քաղաքացիական հասարակությունը իր օրակարգը պետք է քաղաքականացնի, որը հստակ փոփոխություններ կբերի: Այն, որ մի քանի նախաձեռնություններ, հաջողություններ արձանագրելուց հետո չքաղաքկանացրեցին իրենց օրակարգը, կարծում եմ` կապված է այն բանի հետ, որ միջանկյալ գործընթացներ են և քաղաքական փորձառություն են տալիս քաղաքացիական հասարակությանը: Քաղաքացիական հասարակությունը պետք է իր տեղը զբաղեցնի իր քաղաքական դաշտում»,-ասաց քաղաքագետը: