տուն Լուրեր Քառյակը սպասում է սեպտեմբերի 30-ին

Քառյակը սպասում է սեպտեմբերի 30-ին

102
0

hrashali-qaryak

Ամռան սկզբին ԱԺ ոչ իշխանական քառյակը հայտարարում էր, որ պահանջների կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, որից հետո համատեղ հանրահավաք կանի եւ կորոշի իր գործողությունների ծրագիրը։ Այն որ իշխանությունները չեն իրականացնելու այն պահանջները, որոնք դրվել են ընդդիմադիր կուսակցությունների կողմից՝ հասկանալի է բոլորի համար, սակայն չգիտես ինչու, քառյակը դեռ չի շտապում խոսել սպասվելիք հանրահավաքի մասին և չի նշում, թե երբ կհրավիրվի այն:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքի օրն ու ժամը պետք է որոշի քառյակը.«Դա քառյակի որոշելիք հարցն է: Քանի որ իշխանություններին տրվել էր ժամանակ մինչ սեպտեմբերի 30-ը, ապա տեսականորեն հանրավոր է մինչ այդ քայլեր իրականացվեն։ Այդ իսկ պատճառով մենք կսպասենք սահմանված օրվա լրանալուն»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը: