տուն Քաղաքական Վերլուծական Քառյակը Աբրահամյանին վարչապետ սարքեց

Քառյակը Աբրահամյանին վարչապետ սարքեց

177
0

hovik

Ամիսներ առաջ գազային պայմանագրերի շուրջ ձևավորված, հետագայում ավելի կազմակերպված բնույթ ստացած «հրաշալի քառյակը» մարտի վերջին հայտարարեց, որ ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ է կազմակերպելու Ազատության հրապարակում:

Հայտարարությունից մի քանի օր անց ներկայացվեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Սակայն քառյակի անդամները տարբեր հարցազրույցներում հայտարարում էին, որ իրենց խնդիրները դեռևս լուծված չեն, պայքարը դեռ առջևում է և այլն:

Օրեր առաջ պարզ դարձավ, որ վարչապետի տեղի գլխավոր հավակնորդը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, իսկ արդեն երեկ վերջինս պաշտոնապես նշանակվեց ՀՀ վարչապետ: Ըստ էության, բոլորին էլ պարզ էր, որ «քառյակը» գործում էր «ԲՀԿ պլյուս մնացած» սկզբունքով: Հայաստանյան հասարակությունը, լինելով բավականին քաղաքականացված, լավ է տիրապետում նաև քաղաքական գործիչների միջև եղած խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերություններին, ու լավ գիտի, որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդի հետ խնամիական կապեր ունի:

Ակնհայտ է, որ «քառյակը» չի շտապում գնահատականներ տալ այս նոր նշանակմանը: Կարելի է ասել, որ նա Աբրահամյանին վարչապետ սարքեց, ու իրենից շատ գոհ է այժմ: Համենայնդեպս, սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր նման վերլուծություններ են անում և ինչպես ասում են, հասարակությունը գլխի է ընկել: