տուն Հասարակություն Քաջարանի փլվող շքամուտքերը (լուսանկարներ)

Քաջարանի փլվող շքամուտքերը (լուսանկարներ)

215
0

Ընդունված է համարել, որ սյունեցիներն աղքատ չեն լինում, չէ՞ որ բնակչության մեծ մասն աշխատում է պղնձամոլիբդենային կոմբինատում եւ ստանում բավականին բարձր աշխատավարձեր: Կարելի է նաեւ ենթադրել, որ ամենից բարեկարգ պետք է որ լիներ Քաջարան քաղաքը, քանզի առաջին հերթին հենց քաջարանցիներն են շնչում աղտոտված օդը, տառապում բազմաթիվ հիվանդություններից, ապրում ամենօրյա վտանգի տակ: Հենց նրանց աչքերի առաջ է քաղաքը գնալով փոքրանում, իսկ մոտակա սարերը վերածվում դատարկ ապարների կույտերի: Այս ամենով հանդերձ, տարրական փոխհատուցում կարող էր լինել գեղեցիկ եւ բարեկարգ քաղաքը, հետաքրիր ժամանցի վայրերը: Սակայն, չնայած նրան, որ քաղաքը բավականին ակտիվ է, փողոցներում կարելի է հանդիպել բազմաթիվ երիտասարդների, իսկ բակերում հողերի մեջ խաղացող երեխաների՝ քաղաքը դժվար է կոչել բարեկարգ:

Օրերս այցելել էի Քաջարան: Հայրիկիս ծնողների տունը գտնվում է Քաջարանի ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում: Ցավալի էր տեսնել քաղաքի սրտում գտնվող շենքերի ավերվող շքամուտքերը: Չնայած բնակիչները փորձում էին արդարացնել քաղաքային իշխանությանը՝ պնդելով, թե վերջերս են բարեկարգել քաղաքի որոշ փողոցներ, այնուամենայնիվ, ըստ իս, այս պատկերն անթույլատրելի է:

Ձեզ եմ ներկայացնում լուսանկարներ կենտրոնի մի քանի շենքերի մուտքերից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here