տուն ժամանց Շոու-բիզ Քանյե Ուեսթին մեղադրում են գրագողության մեջ

Քանյե Ուեսթին մեղադրում են գրագողության մեջ

191
0

kanye-west-bound-2-kim-kardashian

Քանյե Ուեսթի  Bound 2 երգը ոչ միայն մեծ աղմուկ է բարձրացրել սկանդալային տեսահոլովակի պատճառով, այլ նաև երգչի դեմ դատական հայցի պատճառ է դարձել:

Ոմն Ռիկի Սպայսերը, ով երգարվեստով է զբաղվել 60-ականներին՝ Ponderosa Twins Plus One խմբում, հավաստիացնում է, որ Bound 2-ում իր երգից հատվածներ են օգտագործվել: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն հղում անելով  Popcornnews-ին:

Ներկայացված հայցում ասվում է՝ «Պարոն Սպայսերի ձայնը տեղադրվել է երգի մեջ հենց այս ձևով, ինչպես նա ձայնագրել է այն, և այս ձայնը երգի մեջ կարելի է մի քանի անգամ լսել»:

Այժմ Սպայսերը Քանյե Ուեսթից և ձայնագրող ընկերությունից նյութական փոխհատուցում է պահանջում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here