Ռեփեր Քանյե Ուեսթը իր «Կիրակնօրյա ծառայություն» (Sunday Service) նախագծի շրջանակում համերգ է տվել Հյուսթոնի բանտում (Տեխաս)։ Այս մասին հայտնում է TMZ–ն։
Երգիչը հանդես է եկել գոսփել–երգչախմբի հետ, համերգին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 100 երգիչ և երաժիշտ։ Ամբողջ միջոցառումը եկեղեցական ծառայության համատեքստում է եղել։