տուն Տնտեսական Քանի տնտեսվարողի գործունեություն է կասեցվել

Քանի տնտեսվարողի գործունեություն է կասեցվել

208
0

Վերահսկողական աշխատանքները իրականացվում են չորս տեսչական մարմինների կողից։ Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որոնք ավելի ռիսկային են՝ արտադրամասեր, բանկեր , խանութներ, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Մեկ  շաբաթում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական են։ ՍԱՏՄ-ի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հանրային սննդի օբյեկտներում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում 290 տնտեսվարող  սուբյեկտներ են փակվել 24 ժամյա ռեժիմով։ Ընդհանուր առմամաբ դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն։ Աշխատանքները շարունակում ենք նաև ՃՈ-ի հետ միասին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում աջակցում է ոստիկանությանը, մասնակցում են   տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների  վերահսկողությանը և հանրային  տրանսպորտում ուղևորների կողմից  անվտանգության նորմերի պահպանմանը։ Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, որպես այդպիսին փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է՝ հաճախում է երեխաների մոտ 8․3 տոկոսը,ճ- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց  Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

%d bloggers like this: