Ինչպես տեղեկացրել ենք մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ-ն մահվան դեպքի վերաբերյալ, պացիենտները եղել են 64 տղամարդ, 65 տղամարդ, 90 տղամարդ տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`