տուն Հասարակություն Իրավական Քանի պաշտոնյա է ենթարկվել պատասխանատվության 2019-ին. դատախազություն

Քանի պաշտոնյա է ենթարկվել պատասխանատվության 2019-ին. դատախազություն

183
0

2019 թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018 թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12,8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝

ՀՀ պաշտոնաթող նախագահ — 2

Փոխնախարար– 3

ՊՎԾ պետ – 1,

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր — 2

Դատախազ – 1,

ՌՈ պետ – 1 ,

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար — 1,

Նախկին գլխավոր դատախազ-1,

ՀՀ ոստիկանության նախկին պետ-1

ՊԵԿ նախկին նախագահ – 1,

Նախկին մարզպետ – 1,

Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018 թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018 թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018 թ․-12) անձ

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018 թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,

ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018 թ․-4) անձ,

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018 թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,

ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018 թ․-0) անձ,

ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018 թ․-0) անձ,

Ըստ ոլորտների՝

Առողջապահության ոլորտ-36 (2018 թ․-14) անձ

Բժշկական կենտրոնների, պոլիկլինիկայի, ամբուլատորիայի գործող և նախկին տնօրեններ, ՊՈԱԿ 10 տնօրեններ, ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն, «Գյումրու պաթոլոգիանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն:

Կրթության ոլորտ-96 (2018 թ. -35) անձ

Համալսարանի, ինստիտուտի ռեկտոր, պրոռեկտորներ, Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն, ուսումնարանի տնօրեններ, մարզպետարանի, քաղաքապետարանի կրթության վարչության պետեր, հանրակրթական և այլ դպրոցների 73 տնօրեններ, փոխտնօրեններ,մանկապարտեզի տնօրեններ, մշակույթի տան տնօրեն, մարզամշակութային, ստեղծագործական կենտրոնների տնօրեններ:

Սոցիալական ապահովության ոլորտ-63 (2018 թ. -56) անձ

Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետեր, տարածքային բաժնի գործող և նախկին պետեր, ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, տարբեր վարչությունների պետեր,

Պետգույքի կառավարման, Էներգետիկայի և շրջկա միջավայրի պաշտպության ոլորտներ-61 (2018 թ. -6) անձ

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ՀՀ ԱԷԿ ՓԲԸ տնօրեն, 26 անտառտնտեսության պետ, 32 անտառապետ և անտառապահ, Սևան ազգային պարկի նախկին տնօրեն,

Տեղական ինքնակառավարման ոլորտ-113 (2018 թ. -73) անձ

Վարչական շրջանի ղեկավարներ և տեղակալներ, քաղաքապետ, համայնքի 74 ղեկավար, համայնքի նախկին 20 ղեկավար, տեղակալներ,

Զինված ուժեր — 164 (2018 թ. -131) անձ

Զորամասի 11 հրամանատար, հրամանատարի 18 տեղակալներ, զորամասի նախկին հրամանատարներ, դասակի, ջոկի, դիվիզիոնի վաշտի մարտկոցի 34 հրամանատարներ, տարբեր ծառայությունների 29 պետ, շտաբի պետեր և տեղակալներ, Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետեր, գործող և նախկին զինկոմիսարներ, զինկոմիսարի տեղակալ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն,

Այլ ոլորտներ-71 (2018 թ. -91) անձ

ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների 10 տնօրեններ, տեղակալներ, ՍՊԸ-ների տնօրեններ, տեղակալներ, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մասնագետներ, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրեր համակարգող խմբի ղեկավար, գրադարանի տնօրեն և այլն: