Ատլանտայի երդվյալ ատենակալների դատարանի կայացրած որոշման համաձայն` 2017 թվականին «Քայլող մեռյալները» սերիալի նկարահանումների ժամանակ մահացած կասկադյորի հարազատները պետք է 8,6 միլիոն դոլարի չափով փոխհատուցում ստանան: Այս մասին հաղորդում է latimes.com կայքը:
Կասկադյոր Ջոն Բերնեքերը մահացել է 2017 թվականին՝ «Քայլող մեռյալները» սերիալի նկարահանումների ժամանակ 6 մետր բարձրությունից ընկնելուց հետո ստացած վնասվածքների հետևանքով:
Սերիալը նկարահանող ընկերությանը դատարանը պատասխանատու է համարել կատարվածի համար, բայց ընկերության գործողություններում անփութություն չի նկատել: Փոխհատուցման գումարի մեծ մասը կվճարի ապահովագրական ընկերությունը: