տուն Լուրեր Քանի՞ հետևորդ ունեն ՀՀ-ում գրանցված եկեղեցիները՝ ըստ 2011-ի մարդահամարի

Քանի՞ հետևորդ ունեն ՀՀ-ում գրանցված եկեղեցիները՝ ըստ 2011-ի մարդահամարի

158
0

000

2011 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն` Հայաստանի ավելի քան 3 մլն մշտական բնակչությունից՝ ազգությամբ հայ իրեն համարել է 2 մլն 962 հազարը: Այդ հայաստանցի հայերից կրոնական ինչ-որ դավանանք ունեն 2 մլն 843 հազարը: Այսինքն` շուրջ 120 հազար հայաստանցի հայեր կա´մ չունեն որևէ կրոնական դավանանք, կա´մ հրաժարվել են հարցին պատասխանել, կա´մ էլ չեն նշել կրոնական դավանանք:

Հայաստանում մշտապես բնակվող հայերից՝ Առաքելական եկեղեցու հետևորդ իրենց համարել են 2 մլն 784 հազար մարդ, ավետարանական` 28.5 հազար, կաթոլիկ` 13 հազար, Եհովայի վկա` շուրջ 8600, ուղղափառ` 3400 մարդ: Հայերից միայն 734-ն են իրենց հեթանոսական համարել, մինչդեռ Հայաստանում բնակվող եզդիների ու քրդերի զգալի մասը (շուրջ 4600 մարդ) իրենց հեթանոսական են համարել:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում մշտապես բնակվող մոտ 2 մլն 962 հազար հայերից՝ իրեն Առաքելական եկեղեցու հետևորդ չի համարել ավելի քան 177 հազար հայ: Դա կազմում է Հայաստանում մշտապես բնակվող հայերի մոտավորապես 6%-ը:

 

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here