Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել էր հայկական տարածք: Հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ սպանվել էր՝ 42-ամյա մայոր Սարգիս Սամվել Աբրահամյանը: Վիրավորվել է եւս 1 սպայի կին` 37-ամյա Կարինե Արշավիրի Դավթյանը: Վերջինս ստացել է գանգուղեղային միջանցիկ բաց վիրավորում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դիվերսիոն այս հարձակումից հետո լրատվամիջոցներում ամենատարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որոնք հակասական պատկեր էին ստեղծում: Այս առումով պետք է նկատել, որ Պաշտպանության նախարարությունը ևս հակասական տեղեկություններ էր տարածում: Երբ հայտնի դարձավ դիվերսիոն հարձակման մասին, ՊՆ լրատվության բաժինը հերքեց այն տեղեկությունները, որ խումբը մեծ է եղել՝ ասելով, որ հայկական սահմանը անցել են 2 ադրբեջանցի, սակայն մի քանի օր անց պարզվեց, որ միայն 1 ադրբեջանցի սպանվել է և մեկ հոգի գերի է ընկել, իսկ խմբի մյուս անդմաները փախուստի են դիմել: Սկզբում ՊՆ-ն ներկաայցնում էր, որ հակառակորդի հարձակման արդյունքում հայկական կողմը կուրուստներ չունի, իսկ հետո պարզվեց, որ մեկ զոհ հայկական կողմը ունի: Այս օրերին Քարվաճառում խոսակցություններ են տարածվել, որ զոհերի թիվը իրականում մեծ է, սակայն չի հայտարարվում այդ մասին, ինչպես նաև դիվերսիոն խմբի մի քանի անդամներ դեռ չեն հայտնաբերվել և դեռ հայտնի էլ չէ՝ լքել են հայկական տարածքը, թե ոչ: Տարածված այս խոսակցությունների իսկությունը ճշտելու համար մենք փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն մեր զանգերը ՊՆ խոսնակը անպատասխան թողեց: