Ամերիկյան ֆուտբոլի «Քանզաս Սիթի Չիֆս» թիմի երկրպագուները սահմանել են ռեկորդ՝ որպես աշխարհի ամենաաղմկոտ ֆաներ։ Միսուրի նահանգի «Էրոուհեդ» մարզադաշտում, «Քուքլենդ» թիմի հետ խաղի վերջում, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն արձանագրել են 137.5 դեցիբել աղմուկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է բաց մարզադաշտերի համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մարդու առողջության վրա աղմուկը սկսում է բացասական ազդեցություն ունենալ 130 դեցիբելից սկսած։ Քազասցիների գլխավոր մարզիչն ասել է, որ աղմուկն այնքան բարձր էր, որ հողը դղրդում էր։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր այս տարվա սկզբին «Սիեթլի» երկրպագուների կողմից և կազմել էր 136.6 դեցիբել։