Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 19։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող «Անուշիկ Խոջոյան» ՍՊԸ-ին պատկանող սրճարանի տարածքում ծառ է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սրճարանի տարածքում երկու եղեւնի (մոտ 16 մ երկարությամբ եւ 30 սմ տրամագծով) քամուց կոտրվել եւ վնասել է սրճարանի հովանոցներից երկուսը:
Փրկարարները վնասված եղեւնիները մասնատել եւ հեռացրել են սրճարանի տարածքից։