տուն Քաղաքական Քաղաքի փողոցներում կհայտնվեն ոստիկան-պարկովշիկներ

Քաղաքի փողոցներում կհայտնվեն ոստիկան-պարկովշիկներ

182
0

Արդեն մի քանի օր է քաղաքապետարանի հարակից ավտոկայանատեղիում ոստիկանությունը արգելում է նստացույցի մասնակիցներին կայանել ավտոմեքենաներ՝ պատճառաբանելով, որ դա նախատեսված է ծառայողական ավտոմեքենաների համար։ Այս քայլով ոստիկանությունը կանգնել է ավելի բարդ խնդրի առաջ, քանի որ ստիպված է նաև թույլ չտալ կայանալ այլ սեփական օգտագործման մեքենաներ։ Սրանով ոստիկանությունը ստանձնել է քաղաքի «ամենաօրինապահ պարկովշիկի» դերը և ամեն օր առնվազն մեկ ոստիկան հսկում է քաղաքապետարանին հարակից ավտոկայանատեղին։ Երևի սա տեղավորվում է Վլադիմիր Գասպարյանի ոստիկանության դերի և վստահության բարձրացման քաղաքականության մեջ՝ ցույց տալով, որ ոստիկանությունը կիսում է աշխատավոր ժողովրդի դարդնուցավը։ Բացառված չէ, որ շուտով հայտնվեն նաև ոստիկան-թիկնապահներ(չնայած որ դա նոր պրակտիկա չէ, երբ ոստիկանությունում գրանցված աշխատակիցները կատարում են որոշ օլիգարխների անվտանգության աշխատակցի դերը), ոստիկան-գինեկոլոգներ՝ թույլ չտալու համար ծնվող աղջիկների և տղաների թվի անհավասարություն, ոստիկան-հողագործներ՝ կիսելու հայ շինականի հոգսերը։ Սրանով ոստիկանությունը երևի պատրաստվում է նաև ստեղծել «ոստիկան-ստայանշիկի» նախադեպ՝ հետագայում «Փարքինգ սիթի սերվիսին» իր լիազորությունների մի մասը փոխանցելու համար։ Սեփական տուգանային հրապարակ ունենալու պարագայում այս քայլը ամբողջովին արդարացված կլինի, իսկ ոստիկանությունը այլևս ստիպված չի լինի զբաղվել ավտոկայանատեղիների հարցերով և կլծվի լուրջ հանցագործությունների բացահայտման սուրբ գործին։ Այնպես որ պատրաստ լինենք քաղաքի փողոցներում տեսնել դեղին, ֆոսֆորով պատված արտահագուստով մասնավոր ոստիկանների՝ Վովա Գասպարյանի բարեփոխումների շրջանակներում։ Աստված հաջողի նման նախաձեռնությունները։

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here