«Վաղուց այսպես նյարդային վիճակում չէի տեսել իշխանության ներկայացուցիչներին: Առաջ դուք կեղծում էիք ընտրությունները, թալանում էիք մեր ժողովրդին և վատնում էիք պետական միջոցները, բայց թթու խոսք չէիք լսում: Հիմա այդ հաճույքից մենք ձեզ զրկել ենք, և դա ձեզ շատ նյարդային վիճակի մեջ է դրել: Քառյակի վրա ձեր հարձակումները մեզ միայն զվարճացնում և ուրախացնում են»,-այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանի խոսքով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը շատ լավ ցույց տվեց, որ կառավարությունը զբաղված է ժողովրդին ստելու գործով.«Ձեր նկատմամբ հավատի դագաղի վերջին մեխը դուք խփեցիք այս փոփոխված օրենքով: Առաջին թերությունը ձեր բերած օրենքի այն է, որ պարտադիր բաղադրիչի միայն անունն է փոխվել, և այն դարձրել եք նպատակային սոցիալական վճար»,-ասաց Լևոն Զուրաբյանըˋ նկատելով, որ քաղաքացու համար տարբերություն չկա, թե իր գրպանից ինչ անվան տակ են գումար հանում: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այս կառավարությունից ևս նոր սպասելքիներ չպետք է ունենալ, քանի որ նրանք այլ բան անել չեն կարող և շարունակելու են խաբել ժողովրդին: