տուն Լուրեր Քաղաքացի Ռ.Բ.-ն օգտագործել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր

Քաղաքացի Ռ.Բ.-ն օգտագործել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր

145
0

470_bՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռ. Բ.-ն, բնակվելով Ֆրանսիայում և չպարզված հանգամանքներում ձեռք բերելով ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայության կողմից առանց օրինական հիմքերի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ 1998 թվականի նոյեմբերի 30-ին տրված ակնհայտ կեղծ անձնագիրը, այն օգտագործել է Ֆրանսիայում, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին վերադառնալով Հայաստան և ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում` ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Նախաքննությունը շարունակվում է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here