տուն Հասարակություն Իրավական Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին

Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին

281
0

Քիչ առաջ համացանցում օգտատերերից մեկի կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր՝ ինչպես են մի խումբ ոստիկաններ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում մի քաղաքացու:

Քաղաքացին նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել եւ գոռում, որ խեղդվում է, ցավեցնում են ձեռքը:

Տեսանյութը համացանցում մեծ աղմուկ է առաջացրել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Armetimes.com-ի հետզ զրույցում փոխանցել են, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար: