տուն Հասարակություն Քաղաքացիները կկարողանան տեսանկարահանել ՃԵ խախտումները և փոխանցել ոստիկանությանը

Քաղաքացիները կկարողանան տեսանկարահանել ՃԵ խախտումները և փոխանցել ոստիկանությանը

114
0

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը, որով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկեցին ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք նախորդ նիստին շատ կոշտ դիրքորոշում էին արտահայտել օրինագծի վերաբերյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here