տուն Լուրեր Քաղաքացիները կարող են հեռախոսով նկարել ՃԵԿ խախտումներն ու ուղարկել ոստիկանություն

Քաղաքացիները կարող են հեռախոսով նկարել ՃԵԿ խախտումներն ու ուղարկել ոստիկանություն

233
0

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես․

  • կողմ -83
  • դեմ -24
  • ձեռնպահ -3

Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից մեկն ասաց, որ այդ նախագիծը զուրկ է բարոյականությունից, քանի որ մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here