տուն Լուրեր Քաղաքացիները բողոքում են բժշկական ապահովագրության ծառայություններից

Քաղաքացիները բողոքում են բժշկական ապահովագրության ծառայություններից

141
0

imagesՑանկանում ենք տեղեկացնել, որ վերջին ամիսների ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն պարբերաբար ահազանգում են քաղաքացիներ՝ հայտնելով իրենց դժգոհությունը բժշկական ապահովագրության շրջանակներում մատուցվող ծառայություններից: Ընդ որում դիմում են թե՛ քաղաքացիներ, ովքեր օգտվում են բժշկական ապահովագրությունից սոցիալական փաթեթի շրջանակներում, թե՛ քաղաքացիներ, ովքեր առողջությունն ապահովագրելու համար դիմել են ինքնակամ: Հաշվի առնելով ահազանգերի քանակը՝ Կազմակերպությունը մասնավոր խնդիրներին լուծում տալուց զատ, իրականացնում է ուսումնասիորւթյուն նշված ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով:
Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ առավել ամբողջական տեղեկատվություն ունենալու, ինչպես նաև քաղաքացիների բողոքներին լուծում տալու նպատակով կոչ ենք անում քաղաքացիներին նշված ոլորտում խոչընդոտների հանդիպելիս (կամ եթե արդեն հանդիպել եք) դիմել Կազմակերպությանը:
Կազմակերպությանը կարող եք դիմել՝ զանգահարելով
+37410 430 930 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ. փոստի հասցեին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here