Սիրիայի քաղաքացիական պատերազմից կրած վնասը գերազանցել է 103 միլիարդ դոլարը: Այդ մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:
Այս հաշվարկներն իրականացվել են պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազկակերպման ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատարի զեկույցի հիման վրա:
Բացի այդ, նշվում է, որ քաղաքացիական պատերազմի պատճառով գործազուրկ սիրիացիների թիվը կազմում է մոտ 2,33 միլիոն, իսկ Սիրիայի բնակչությունը կրճատվել է 8%-ով: