Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանման համար կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիական հագուստով ոստիկանները կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին:
Վարչապետի խոսքով`բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի:
Նա շնորհակալություն հայտնեց կանոնները պահպանող քաղաքացիներին: