տուն Հասարակություն Քաղաքացիական ակտերը կտրամադրվեն առանց տուրքի

Քաղաքացիական ակտերը կտրամադրվեն առանց տուրքի

156
0

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Քաղաքացիական ակտերի մասին» օրինագծի փոփոխությունների նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը նշեց, որ նախագիծը հնարավորություն կտա կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները, պարզեցնել վարչարարությունը:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ, չնայած նախագիծը հիմա դրվում է քվեարկության, բայց, այնուամենայնիվ, այն փետրվարին պետք է փոփոխվի։

Կառավարության որոշմամբ վերացվեց ակտային գրանցումների մասին տեղեկանքները և վկայականների կրկնօրինակները կարճ ժամկետում տրամադրելու համար սահմանված տուրքը։