տուն Լուրեր Քաղաքապետարանը ստուգում է ոչ յուրայիններին

Քաղաքապետարանը ստուգում է ոչ յուրայիններին

174
0

100_3792Երևանի քաղաքապետարանը չի վստահում իր հարազատ «գծատերերին» և սկսել է լայնածավալ աշխատանքˋ նրանց ֆինանսական եկամուտները վերահսկելու համար: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, արդեն մի քանի օր է վարչության  աշխատակիցներին գործուղում է  տարբեր երթուղիներ, որպեսզի հասկանան, թե որքա՞ն եկամուտ են ստանում  «գծատերերը»:

Ինչպես փոխանցում են  AraratNews.am-ի աղբյուրներըˋ  ստուգումների չեն ենթարկվի միայն քաղաքապետին և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներին պատկանող երթուղիներըˋ մնացած երթուղիները ստուգվելու են անխտիր: Երթուղիներ գործուղված քաղաքապետարանի աշխատակիցների խնդիրն է գրանցել, թե քանի ուղևոր են տեղափոխում  երթուղայինները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here