Օգոստոսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը շփոթվելով անցել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Թովուզի շրջանում, որից հետո ձերբակալվել էր ադրբեջանական ուժերի կողմից: Համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երիտասարդ գյուղացին ներկայացվեց որպես դիվերսանտ ու նվաստացվեց ադրբեջանական ուժերի կողմից:
Օգոստոսի 8-ի առավոտյան, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայ գերին մահացել է արյունատար անոթների անբավարարությունից:
Բնականաբար Կարենին սպանել էին՝ որևէ խղճի խայթ անգամ չզգալով:
Արդեն երկու օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ համատեղ այսօր Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում կանցկացվի երիտասարդության տոնին նվիրված խրախճանքներով լի երեկո:
Հետաքրքիր է՝ արդյոք քաղաքային իշխանությունները չէին կարող համբերել առնվազն 7 օր՝ Կարենի ողբերգական մահվանից հետո: Ի վերջո, վերջին մեկ ամսում գրեթե ամեն օր զոհ կամ վիրավոր ենք ունեցել, մի՞թե սա հենց այդ երիտասարդների տոնը չէ, այլ բանակում չծառայած ու սահմանին երբեք չեղած չինովնիկ նախկին երիտասարդների տոնն է: