AraratNews.am-ը տեղեկացրել էր, որ 54 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդներին քաղաքապետարանը հրահանգել է, որ շաբաթ և կիրակի օրերին ոչ բոլորը դուրս գան աշխատանքի: Մեր զրուցակից վարորդներից մեկը ասել էր, որ այդ երթուղում աշխատում է 12 ավտոբուս և, քաղաքապետարանի հրահանգով, շաբաթ օրերին աշխատում է 4 ավտոբուս, իսկ կիրակի օրերին՝ 2: Մեր հրապարակմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են.«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման ` աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի ներքաղաքային ավտոբուսային հ.54 երթուղին շուրջ 7 օր, ժամանակավորապես չի սպասարկել ՀՀ Արարատի մարզի Նորաբաց համայնքը՝ համայնքի ճանապարհների խիստ անբարեկարգ վիճակի պատճառով, ինչի հետևանքով երթուղում շահագործվող ավտոբուսները հաճախակի խափանվում էին և շարքից դուրս գալիս։
Ներկայումս Նորաբաց համայնքի ղեկավարի միջնորդությամբ իրականացվել է համայնքի ճանապարհների ժամանակավոր, մասնակի վերանորոգման աշխատանքներ և ս/թ փետրվարի 20-ից վերը նշված երթուղու ավտոբուսները մտնում են Նորաբաց համայնք։
Միաժամանակ, համայնքի ղեկավարին տեղյակ է պահվել, որ 15-օրյա ժամկետում ճանապարհները վերջնականապես չբարեկարգելու դեպքում ստիպված կլինենք համայնքը չսպասարկել»:
տուն Լուրեր Քաղաքապետարանը մեկնաբանում է, թե ինչու 54 համարի երթուղին լավ չի սպասարկում քաղաքացիներին