տուն Լուրեր Քաղաքապետարանը խուսափում է լրագրողների հարցերից

Քաղաքապետարանը խուսափում է լրագրողների հարցերից

90
0

երեւանի-քաղաքապետարան1

Երևանի քաղաքապետարանը խնդիրներից խուսափելու յուրահատուկ ձև է գտել: Եթե լրատվամիջոցը որևէ խնդրիր պարզաբանման համար դիմում է քաղաքապետարանի համապատասխան բաժին, նրանք հրաժարվում են բանավոր պատասխանել հարցերին, իսկ գրավոր հարցում ուղարկելու դեպքում հարցրեը կրկին անպատասխան են մնում: Արդնեն 7 աշխատանքային օր է, ինչ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում ընթացող շինարարության վերաբերյալ հարցում ենք ուղարկել քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել, իսկ մեր հեռախոսազանգերին արդեն մի քանի օր է քաղաքապետարանում չեն պատասխանում: