Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քաղաքապետարանը բան ու գործը թողել՝ թիթեռ ա նկարում: Օ, ինչ լավ ա, դեմը Նոր տարի ա, բռնենք թիթեռ-միթեռ նկարենք, էս խնդիրները ծածկենք գնա:
Չի կարա էսպես շարունակվի: Քաղաքապետարանը լուրջ խնդիրները թողել` թիթեռի հետևից ա ընկել:
Հարգելի հայրենակիցներ, թիթեռը սև են բերելու դեռ մեր գլխին: Էս թիթեռ դնելուց հետո, մինչ մենք բոլորս մի-մի թաս կվերցնենք և Նոր տարվա գալուստը կնշենք, Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքային իշխանությունը սև թիթեռ կբերի մեր վրա ու կթանկացնի տրանսպորտը:
Թիթեռ նկարելու, փողերը քամուն տալու փոխարեն, լավ կլինի՝ գործ արեք, մարդկանց տեր եղեք, ոչ թե թոզ փչեք մարդկանց աչքերին: