տուն Լուրեր Բլոգ Քաղաքական ուժերը դադարեցրել են պայքարը և վերջ

Քաղաքական ուժերը դադարեցրել են պայքարը և վերջ

271
0
tigran abrahamyan 2Տիգրան Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ նախագահի հայտարարությունից ավելի քան մեկ ամիս է անցել, իսկ թեման շարունակվում է շրջանառվել ու վերլուծության ենթարկվել բացառապես լրատվամիջոցներում: Ինչպես ցույց տվեցին վերջին մեկ-մեկուկես ամսվա զարգացումները, քաղաքական ուժերի հայտարարություններն ու մեկնաբանությունները հիմնականում հռչակագրային բնույթ էին կրում, ընդ որում՝ առանց լուրջ բովանդակության:

 

Իսկ որոշ ուժեր, որոնք 1-2 տարի առաջ քաղաքական օրակարգ ձևավորելու հայտ էին ներկայացնում, ընդհանրապես խուսափում են թեմայի շուրջ հստակ դիրքորոշում արտահայտելուց:

 

Ինտեգրացիոն գործընթացների առնչությամբ քաղաքական ուժերի հնչեցրած հայտարարությունները ցույց տվեցին, որ նախագահի որոշումը նրանց համար հետաքրքիր է զուտ ընթացիկ, մարտավարական խնդիրներ լուծելու համար: Ավելին, ակնհայտ է, որ ընդհանուր գծերով քննադատական ելույթներով, հայտարարություններով հանդես եկողները իշխանության ղեկին լինելու դեպքում ևս դեմ չէին լինի Մաքսային միությանն անդամակցությանը:

 

Միաժամանակ պետք է փաստել, որ դեպի հյուսիս կամ Արևմուտք դիսկուրսը որոշ բացառություններով ընթանում էր «այլասերվածություն կամ ստրկություն» հարթությունում, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրում շատ քչերն են գիտակցում, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

 

 

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի պահվածքին, ապա նրանց վարքագիծը միայն մեկ բանի մասին է խոսում. նրանք դադարեցրել են պայքարը և վերջ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here