տուն Լուրեր Քաղաքական հերթական «սպանությունը»

Քաղաքական հերթական «սպանությունը»

197
0

246241_revolver_dulo_vystrel_makro_1680x1050_(www.GdeFon.ru)

Նախօրեին Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշած «Հրաշալի քառյակը» հայտարարեց ապրիլի 28-30-ը շուրջորյա հանրահավաքների անցկացման, վարչապետին անվստահություն հայտնելու միասնական որոշման մասին:
Սերժ Սարգսյանն իր ոճովˋ «ժերտվա» տվեց ամենահավատարիմինˋ հանուն տաքուկ աթոռի պահպանման:
Սերժ Սարգսյանի մոտ նոր թատերաշրջանը կարելի է հայտարարել բացված, որովհետև շատ շուտով ականատես ենք լինելու նոր կոսմետիկ փոփոխությունների, որոնք, գուցե և արմատական բարեփոխումների անվան ներքո, հրամցվեն ժողովրդին:
Իսկ ինչ է լինելու «հրաշալի քառյակի» հետ: Չէ որ նպատակը, որի շուրջ նրանք համախմբվել ու բարիկադավորման սպառնալիքներ էին հնչեցնում, արդեն չկա: Իսկ քառյակի երկու ներկայացուցիչներիˋ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հրապարակ դուրս գալուն՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ դժվար թե հավատացողներ գտնվեն:
Տիգրան Սարգսյանի հրաժարականը սակայն լինելու է Սահմանադրական դատարանի որոշման պես մի երևույթ. բոլորըˋ ընդդիմություն, իշխանություն, թե ոչ իշխանություն, իրենց պայքարի ու ջանքերի արդյունք են համարելու ու քաղաքական դիվիդենտներ են վաստակելու:

Դժվար է ասել, քաղաքական «սպանությո՞ւն», թե՞ «ինքնասպանություն» էր սա, սակայն Տիգրան Սարգսյանի մերձավոր թիմը դեռ հեռավոր նպատակներ է ծրագրում իրենց առաջնորդի հետ:
Մի կարևոր փաստ սակայն բոլորի աչքից վրիպել է. վերջին մեկ ամսվա ընթացքում ապագա Մաքսային միության գերիշխանության տարածքում սա երրորդ կառավարության հրաժարականն էրˋ մարտի 18-ի Ղրղըզստանի,ապրիլի 2-ին՝ Ղազախստանի կառավարություններից հետո:

Արմեն Մկրտչյան