Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) շուրջ ստեղծված իրավիճակը թեժանում է․ որոշ աղբյուրներ երեկ տարածեցին տեղեկություններ, թե ՔԱԿ-ը զրկվել է թռիչքային լիցենզիայից, այնուհետև սրբագրումներ արեցին, նշելով, թե Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) խնդիրներ է արձանագրել Քաղավիացիայի կոմիտեում ու հնարավոր է Հայաստանի ՔԱԿ-ը զրկվի դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։ Այս մասին գրուն է «InfoPort»-ը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը գտնվում է ֆիզարձակուրդում, Կոմիտեից դեռ պարզաբանումներ չեն հնչեցնում։ Սակայն, տեղեկացնենք, որ Քաղավիացիայի կոմիտեում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից արձանագրած խնդիրները, թերությունները ավելի վաղ բացահայտել էր Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ)։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: