տուն Քաղաքական Միջազգային Քադիրովը հրապարակել է իր թիվ մեկ թշնամու լուսանկարը

Քադիրովը հրապարակել է իր թիվ մեկ թշնամու լուսանկարը

88
0

1469875

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Instagram-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում, ըստ նախկին գրոհայինի, պատկերված է չեչեն գրոհայինների նախկին առաջնորդ և Քադիրովի թիվ մեկ թշնամի Դոկու Ումարովը։

«Ես նախկինում հայտարարել էի, որ Դոկու Ումարովը սպանվել է հատուկ օպերացիայի ժամանակ։ Սակայն որոշ լրատվամիջոցներ և ուժային կառույցներ կասկածի տակ դրեցին իմ այդ հայտարարությունը։ Նրանք ասում էին, որ չկա դին։ Մենք ունենք նրա ոչնչացման անհերքելի ապացույցներ․․․ Հիմա նրանց համար, ովքեր չէին հավատում, որ այս առնետը մահացել է, մենք ցուցադրում ենք նրան մահացած», — գրել է Քադիրովը։

Հիշեցնենք, որ Ումարովը երկար ժամանակ գլխավորել է Կովկասի էմիրությունը։ Ռամզան Քադիրովն ու նրա հայրը երկար ժամանակ պայքարել են ռուսական պետության դեմ, սակայն հետագայում այս գրոհայինների ճանապարհները գնացել են տարբեր ուղղությամբ՝ Քադիրովը դարձել է ՌԴ իշխանությունների դաշնակիցը, իսկ Ումարովը ստանձնել է չեչեն գրոհայինների ղեկավարումը։