Գերմանիայի իշխանությունները փակել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնող գերմանական դեսպանությունը հարձակման վտանգի մասին լուրերի պատճառով: Այդ մասին հաղորում է Associated Press-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզերի հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանությունը դադարեցրել է աշխատանքները անվտանգության նկատառումներով, սակայն չի նշվում, թե երբ այն կվերսկսի իր գործունեությունը: