Քաբուլում ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել եվրոպական դիվանագետների և ՄԱԿ-ի աշխատակիցների կողմից բնակեցված բնակարանային համալիրի մոտ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմադ Ասլանի հաղորդմամբ՝ ահաբեկիչները բնակարանային համալիրի պատերի մոտ ավտոմեքենա են պայթեցրել:
Զոհերի և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2012-ին ևս այս բնակարանային համալիրը ենթարկվել էր ահաբեկիչների հարձակմանը: Ահաբեկչության ժամանակ զոհվել էին մի քանի աֆղան պահակներ. համալիրի արտասահմանցի բնակիչներից ոչ ոք չէր տուժել: