Ինչպես երեկ տեղեկացրել էինք, մարտի 8-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել, և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:
Ավելի ուշ ԱԻՆ-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարները փլվածքից դուրս բերում զոհերին: