տուն Հասարակություն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

219
0

Փետրվարի 15-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտ,

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտ,

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մոտ,

Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: