Մոտ երկու շաբաթ առաջ իտալական Լամպեդուզա կղզու մոտակայքում մոտ 400 անօրինական ներգաղթյալներով նավ էր խորտակվել: Չնայած պարբերաբար գրանցվող նման դեպքերին՝ փախստականների հոսքը շարունակվում է. մասնավորապես Հյուսիսային Աֆրիկայից փախստականները ջանք չեն խնայում Իտալիայի ափերին հասնելու համար:
Անցած գիշեր փաստականներով լի ևս մի նավ է խորտակվել: Փրկարարներին հաջողվել է ջրից անվնաս դուրս բերել 400 հոգու: Մահացածների և անհետ կորածների մասին տեղեկություններ չկան:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2013-ին ծովային ճանապարհով Իտալիա են ժամանել մոտ 30 հազար անօրինական ներգաղթյալներ: