Լոս Անջելեսի Julien’s Auctions աճուրդում վաճառքի կհանվեն այն կոշիկները, որոնցով Էլվիս Պրեսլին հորինել է իր հայտնի Blue Suede Shoes երգը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Նախատեսվում է, որ կոշիկները կվաճառվեն 80 հազար ֆունտ սթերլինգով: Ինչպես հաղորդում է աճուրդի տան ներկայացուցիչը, այս կոշիկները նույնքան խորհրդանշական են, որքան Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստը կամ Մայքլ Ջեքսոնի պիջակը: