տուն Քաղաքական Միջազգային Փոքր նախագահը՝ համաշխարհային թատերաբեմում. The Wall Street Journal

Փոքր նախագահը՝ համաշխարհային թատերաբեմում. The Wall Street Journal

177
0

304

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հատված The Wall Street Journal-ի՝ «Փոքր նախագահը՝ համաշխարհային թատերաբեմում» հոդվածից, որը ներկայացնում է ԱՄն ներկայիս դերակատարությունը համաշխարհային գործընթացներում։

«Աշխարհը կարոտում է նախկին Ամերիկային, այն Ամերիկային, որը մինչև ճգնաժամն էր, մինչև ճգնաժամերի վերջին տասնամյակը։

Դա էր Նյու Յորքում (Գլխավոր Ասամբլեայում — խմբ.) նախորդ շաբաթ հնչեցված ելույթների հիմնական թեման։ Մեր բարեկամները, իսկ դրանց թիվը փոքր չէ, դառնությամբ էին խոսում նախկին Ամերիկայի դինամիզմի, բարձր ստանդարտների, բարգավաճման և ղեկավարության մասին, որի հետ  իրենց համեմատում էին երկար տարիներ, որին ցանկանում էին նմանվել, որից նեղանում էին կամ փորձում ոգեշնչվել։

Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք Ամերիկայի բարեկամները չեն, նրանցից մի քանիսը դեռ շփոթված են և նույնիսկ ցնցված ուժերի բալանսի վերջերս տեղի ունեցած խախտումից։ Ո՞րն է նրանց տեղը նոր կարգերում, կարո՞ղ են նրանք պահպանել դա։ Երբեևէ կվերադառնա՞ նախկին Ամերիկան։ Կարո՞ղ է դա անել։ Արդյոք չի՞ կորցրել քաղաքական կամքը, մարդկային կապիտալը, նախկին հնարավորությունները։ Այժմ մենք գործ ունենք այլ աշխարհի հետ, մի աշխարհ, որն արդեն չգիտի, թե ինչպես վերաբերվել Ամերիկային։ Եվ դրա պատճառը, մասամբ, մեր նախագահի մեղքով է։

«Այսօր մենք ցանկանում ենք, որպեսզի Ամերիկան իր վրա վերցնի ղեկավարի դերը», — հայտարարել է մի երկրի դիվանագիտական պատվիրակության ներկայացուցիչը, որն ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից է։ Նա այս խոսքերն արտաբերեց փափուկ, կարծես խոստովանելով, որ կարոտում է իր հին ընկերոջը։

«Անցյալում մենք երբեմն տեսնում էին, որ Ամերիկան անցնում է բոլոր սահմանները։ Հիմա տեսնում ենք, որ Ամերիկան դրսևորում է չափից դուրս անվճռականություն», — ասել է արևմտյան երկրներից մեկի վարչապետը՝ նկատի ունենալով ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլեւ տնտեսականը, այն շղթան, որի մեջ Ամերիկան ինքն իրեն մղել է», — գրում է The Wall Street Journal-ի հոդվածագիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here