տուն Տնտեսական Փոքր բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ. Գործատուների միություն

Փոքր բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ. Գործատուների միություն

209
0

Եկող տարվա բյուջեի մուտքային մասը այս տարվա համեմատ շատ չի ավելացվել՝ 34 մլրդ դրամ, այն դեպքում, երբ այս տարի նախորդ տարվա համեմատ մուտքերը 1 տրլն դրամի չափով են ավելացվել: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ 2014թ. նախատեսվող դեֆիցիտն էլ բացարձակ թվով 5.5 մլրդ դրամով գերազանցելու է այս տարվա ցուցանիշը՝ 110 մլրդ դրամը: Բյուջեի մյուս առանձնահատկությունն ըստ նրա, այն է, որ համակարգված մոտեցում դարձյալ չկա փոքր և միջին բիզնեսի ասպարեզում: Մակարյանի խոսքով՝ փոքր բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, ինչպես որ աճում է կոռուպցիայի ընկալման համաթիվը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here