Այսօր ԱԺ նիստում քննարկման է դրվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
108 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Սրանով փոփոխություններ են կատարվում հանքերի շահագործմամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերի բացահայտման գործընթացում։
Այդ սեփականատերերի հետ, ըստ օրենքի, ներկայացվելու են նաև հանքերը շահագործող ընկերությունների թոփ մենեջերների անունները։ Իսկ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ բացահայտման ժամկետը նոյեմբերի 30-ից տեղափոխվելու է մինչև հունվարի 30-ը։