տուն Հասարակություն Փոփոխություն՝ պետական նպաստների օրենքում

Փոփոխություն՝ պետական նպաստների օրենքում

275
0

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ։

Նախագծով նախատեսվում է՝

թաղման նպաստ վճարել նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում` հիմք ընդունելով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին.

ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնել գրավոր դիմելու օրվանից:

«Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաև 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից.

hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնել և նպաստը վճարել մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին.

նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով: