Ինչպես հայտնի է, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Տիգրան Սարգսյանը: Վերջինիս այս քայլը շատերը կապում են կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունման շուրջ առաջացած քաղաքացիական դժգոհությունների հետ: Իսկ թե ում կընտրի իշխանությունը որպես վարչապետ, հայտնի կլինի շուտով: Araratnews.am-ն այս մասին զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
«Կարծում եմ, որ իշխանությունը կընտրի նրան, ով առավելագույնս կապահովի նրանց շահերի սպասարկումը: Եվ, հաշվի առնելով դա, ես չեմ կարծում, որ սա որևէ նշանակություն ունի, որովհետև դա մի փոփոխություն էր, որն ուղղված էր նրան, որպեսզի համակարգի նեսում ոչինչ չփոխվի: Այսպես ասած՝ դա փաթեթավորման փոփոխություն էր՝ բովանդակությունը պահպանելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը: