Շատ մանրամասների մեջ չեմ մտնելու։ Այսպես սկսեց ասուլիսը ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանը սկսեց ամենասկզբից․ «Ամիսներ շարունակ երկրի վարչապետին սխալ ինֆորմացիա էր փոխանցվում իմ վերաբերյալ՝ թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից»,- ասաց նա։
Սանասարյանը հիշեցրեց այն բոլոր սուտ խոսակցությունները, որ իր մասին էին շրջանառվում։ Ըստ նրա՝ վարչապետը հաճախ է դրանց վերաբերյալ իրեն հարցադրումներ արել։
«Ամեն անգամ վարչապետին ներկայացրել եմ, որ՝ կեղծ են, չեն համապատասխանում։ Եվ հենց ԱԱԾ-ի կողմից արված լայնածավալ գործողությունների արդյունքում իրենք հերքեցին այդ ամենը,- նշեց նա՝ շեշտելով- փորձ է արվում վարչապետի և իմ միջև սեպ խրել։ Ես ինքս չգնացի այդ ճանապարհով։ Ինձ համար վրդովեցնող էր, որ ես ավելի քան 10 տարի կռիվ եմ տվել հանցագործների դեմ, բայց ապերներն ու արշակներն այսօր թրև են գալիս, բայց մարդ, որ ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել դրանց դեմ, դատախազության կողմից, նրանց հանցակցությամբ, հաստատվեց և ուղարկվեց դատարան, բայց մյուս կողմից էլ ես ուրախացա, թե չէ ասելու էին՝ կոռուպցիոների գործը կոծկելու են։ Բայց հիմա բաց դատական պրոցես կլինի։ Կներկայացնենք, թե ինչ գործի մասին է առհասարակ խոսվում։ Ես հույս ունեմ, որ իրավական ընթացքը կհասնի տրամաբանական ավարտին, ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում ՊՎԾ-ն իր ղեկավարի հետ միասին և ուր տարան այս գործը»։